Ֆրանսիահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը Զինծառայողների ապահովագրության հիմանադրամին կատարել է ամենախոշոր նվիրաբերությունը

Ֆրանսիահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել է 15 000 ԱՄՆ դոլար:

Հիմնադրամից հայտնում են, որ  դա առ այսօր ստացված խոշորագույն նվիրաբերությունն է:

Ռայմոնդ Եզեգելյանը նշել է, որ նվիրաբերությունը կատարում է քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել:

Հիմնադրամի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 273.374.852 դրամ, որից 71.190.852 դրամը նվիրաբերություն է:

Միջոցներից զինծառայողների ընտանիքներին հատկացվել է 208.950.000 դրամ:

Scroll Up