Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 24.2 տոկոսով

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ, կամ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 24.2 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 570 400 մարդ կամ 2016 թվականին համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 21.2%-ով: