Ղազախստանում ապրում է 25 հազար հայ. համայնքի ու խորհրդարանների կապերի մասին պատմում է Ղազախստանի հայ պատգամավորը

Ղազախստանի և Հայաստանի խորհրդարանական կապերը բավական լավ մակարդակի վրա են: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավոր Նարինե Միքայելյանը:

«Ճիշտ է հիմա Հայաստանում նոր խորհրդարան է ձևավորվել, որի հետ առավել ակտիվ աշխատանքը, թերևս, կսկսվի սեպտեմբերից, երբ գործի կանցնեն խորհրդարանները, սակայն կարող եմ ասել, որ աﬔն դեպքում, ﬕնչ այդ էլ երկու երկրների խորհրդարանների ﬕջև բավական լավ կապեր էին ձևավորվել: Ես ﬕ քանի անգամ եղել եմ Հայաստանում, տարբեր ﬕջոցառուﬓերին մասնակցելու նպատակով, ներկայացրել եմ Ղազախստանը:

Վերջերս առիթ եմ ունեցել հանդիպելու ՀՀ ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կա երկկողմանի պատրաստակամություն ﬕջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու հարցում»,-ասաց Նարինե Միքայելյանը՝ ընդգծելով, որ բավական ակտիվ աշխատում են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:

Խոսելով հայապահպանության մասին՝ պատգամավորը նշեց, որ Ղազախստանում ազգային փոքրամասնությունների համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները սեփական լեզուն, մշակույթը պահպանելու համար: Ղազախստանում պաշտոնական տվյալներով ապրում է 25 հազար հայ, սակայն սեզոնով պայմանավորված՝ նրանց թիվը հասնում է 35 հազարի: Նրանք հիﬓականում կենտրոնացած են խոշոր քաղաքներում:

Նարինե Միքայելյանը հպարտությամբ նշում է, որ Ղազախստանում հայերը ներկայացված են գրեթե աﬔն ոլորտում՝ առևտրային, առողջապահական, մշակութային, օրենսդիր մարﬕն, ոստիկանական, զինվորական համակարգեր, մշակույթ: Օրինակ, Բարսեղ Թումանյանը երգում է Ղազախստանի օպերային թատրոնում: Այստեղ աշխատում է հայտնի քանդակագործ Էդվարդ Ղազարյանը, ճանաչված հայ գործիչներից է Արտուշ Կարապետյանը, ով հայտնի է գինու արտադրության ոլորտում:

«Մենք ﬔզ համարում ենք այս երկրի ﬕ մասը, Ղազախստանը ﬔր տունն է: Իհարկե, Հայաստանի հետ կապը պահում ենք, ես՝ ինքս, պարբերաբար այցելում եմ Հայաստան: Ղազախստանում ազգային փոքրամասնությունների համարշատ լավ պայմաններ են ստեղծված, որպեսզի սեփական լեզուն, մշակույթը պահպանեն: Այստեղ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է «Ղազախստանի ժողովրդի վեհաժողով», որտեղ ներկայացված են տարբեր համայնքների ներկայացուցիչները»,- ասաց հայազգի պատգամավորը:

Այս կառույցն ունի տարեկան պարտադիր ծրագիր, որի ﬔջ մտնում են ﬕ շարք ﬕջոցառուﬓեր` ուղղված լեզվի, մշակույթի պահպանությանը: Հետևաբար` այն բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կան հայեր, այնտեղ գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ: Կիրակնօրյա դպրոցներում հայերեն են ուսուﬓասիրում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Դրանից բացի, հայերն ունեն մշակութային կենտրոններ, որտեղ երեխաներն ազգային պարեր են ուսուﬓասիրում:

 Հայ համայնքում պարտադիր նշվում են բոլոր տոները, պարբերաբար հաﬔրգներ ու թատերական ներկայացուﬓեր, տարբեր մշակութային ﬕջոցառուﬓեր են կազմակերպվում: Նարինե Միքայելյանը, որպես պատգամավոր, ակտիվ աշխատում է հայ և այլ ազգային փոքրամասնությունների հետ` խորհրդարանում բարձրաձայնելով նրանց մտահոգող հարցերը: Աստանայում գործող «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը «Արﬔնպրես»-ի հետ զրույցում հպարտությամբ է ներկայացնում հայապահպանության գործում կատարած իրենց աշխատանքը:

«Մենք աﬔն ջանք գործադրում ենք մշակույթը, լեզուն պահպանելու համար: Հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք պարի խումբ, որում, ի դեպ, ոչ ﬕայն հայեր են ընդգրկված, կան այլ ազգի երեխաներ, որոնք հետաքրքրված են հայկական պարերով: Աստանայում հայ համայնքն ունի կիրակնօրյա դպրոց: Դպրոցում ներկայում սովորում է 25-30 աշակերտ: Այստեղ ծնված ﬔծացած երեխաները հայերեն ﬕ քիչ դժվար են խոսում, հետևաբար ﬔնք աﬔն ինչ անում ենք նրանց հայերենին, հայկական մթնոլորտին, մշակույթին մոտ պահելու համար»,- ասաց Սահակ Սալումյանը:

Ինչ վերաբերում է դասավանդման նյութերին, գրականությանը, ապա Սահակ Սալումյանը նշեց, որ ակտիվ աշխատում են Սփյուռքի նախարարության հետ, Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ, և այդ առումով խնդիր չկա, ցանկացած դասավանդման նյութ, ձեռնարկ, գիրք, եթե պետք է, ապա շատ արագ տրամադրվում է: Սահակ Սալումյանն ընդգծեց, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը ﬔծ աշխատանք է անում այդ գործում:

Աննա Գզիրյան

Scroll Up