Արցախում Վարդավառը տոնեցին զբոսաշրջիկների հետ միասին

Արցախում Վարդավառը տոնեցին զբոսաշրջիկների հետ միասին:
Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագրի շրջանակում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչերի համար կազմակերպված դեպի Արցախ ճանաչողական այցի ուղղություններից մեկը հենց Տիգրանակերտն էր:
Արցախցիները ոգեւորված էին, արտերկրից ժամանած զբոսաշրջիկները՝ տպավորված. նրանց առաջին այցն էր Հայաստան, առաջին մասնակցությունը՝ ջրոցիին: «Վարդավառ»-ի տոնակատարությանը բարձր տրամադրությունը ապահովվում էին երգն ու պարը: