ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հայկ Լեփեջյանի տարեդարձի կապակցությամբ

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ ՀԱՅԿ ԼԵՓԵՋՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Լեփեջյան,

Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Անչափ բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Սփյուռք-Հայրենիք համագաղութային մարմնի ստեղծման, Ռամկավար ազատական կուսակցության հայապահպան գործունեության տարածման, Հայ դատի պաշտպանության, ինչպես նաև համայնքում գործող հեղինակավոր կազմակերպությունների համախմբման, ազգային ինքնության պահպանման, նորահաս սերնդի հայեցի դաստիարակության գործում: Գիտենք, թե մեր օրերի համաշխարհայնացման և դրա պատճառած հետևանքների պայմաններում որքան դժվար է հետապնդել ազգային խնդիրներ ու շահեր և այդ ուղղությամբ հասնել գործնական արդյունքների: Ավստրալիայում Սփյուռք-Հայրենիք համագաղութային մարմնին դա մեծապես հաջողվում է՝ նախ և առաջ շնորհիվ մարմնի բոլոր ներկայացուցիչների անձնվեր ջանքերի և հետևողական նվիրումի:

Կրկին ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ձեր կազմակերպչական տաղանդով և Ձեր մարդկային կերպարով դեռ մեծամեծ գործեր եք կատարելու Հայրենիքի համար:

Թող Ձեր գործունեությունը, Ձեր նոր նախաձեռնությունները շարունակեն ծառայել ի նպաստ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի բարօրությանը:

Լավագույն բարեմաղթանքներով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up