Սինգապուրի 182-ամյա հայկական եկեղեցին այցելության արժանի գեղեցիկ վայր է. Mothership

1835 թվականին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցության վկայությունն է: Երբ Սինգապուրը 1819 թվականին դարձավ առեւտրային նավահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առեւտրականներն էին, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է mothership.sg-ն։

Թեեւ հայերը փոքրաթիվ էին Սինգապուրում, նրանք սկսել են այստեղ կրոնական արարողություններ անցկացնել 1820-ական թվականներից։

Սկզբում այդ արարողություններն անցկացվել են Կոմերցիոն հրապարակի (այսօր այն Raffles Place-ն է) ինքնաշեն մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, որպեսզի իրենց հող հատկացնեն Fort Canning Hill-ում՝ եկեղեցու կառուցման համար։

Պարբերականը նշում է, որ ավելի քան 100 տարի անց հայկական եկեղեցին կանգնած է որպես ազգային հուշարձան:

Եկեղեցին նախագծել է Գ.Դ. Քոլմանը, ով նաեւ այլ հայտնի շենքերի նախագծողն է, ինչպիսիք են Արվեստների տունն ու Սուրբ Էնդրյուի տաճարը:

Հայկական եկեղեցու դիզայնում նա ներառել է հայկական ավանդական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ: Վերեւից նայելիս կառույցը խաչ է հիշեցնում։

Բացի այդ, Քոլմանը հասկացել է, որ շենքի ճարտարապետական դիզայնը պետք է հարմարեցնել Սինգապուրի արեւադարձային կլիմային, մասնավորապես, շենքն ունի բավականաչափ դռներ ու պատուհաններ՝ ներսը օափոխելու համար:

Բացի ֆունկցիոնալությունից, եկեղեցու ինտերիերը տարբերվում է նաեւ իր շրջանաձեւ կառուցվածքով: Սա միակ եկեղեցին է Սինգապուրում, որն ունի շրջանաձեւ ինտերիեր։

Շենքի մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի հուշայգի, որտեղ ամփոփված են Սինգապուրի նշանավոր հայերը: Շատ հայտնի հայեր վերաթաղվել են այս այգում: Դրանց շարքում են Ագնես Խոակիմը եւ Խաչիկ Մովսեսը: Առաջինը հայտնի է Սինգապուրի ազգային ծաղկի՝ օրքիդեայի հիբրիդի ստեղծմամբ, իսկ Խաչիկ Մովսեսը Straits Times-ի համահիմնադիրն է եղել:

Սինգապուրի հայկական եկեղեցին 1973 թվականին բծախնդրորեն վերանորոգվել է:

 

Scroll Up