Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում 4 հայեր են ներառվել

GQ պարբերականն ամեն տարի ներկայացնում է Ռուսաստանի 150 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Այս տարի ցանկում 4 հայ է ներառվել։

Նրանց թվում են հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, ռեստորանատերեր Արամ Մնացականովն ու Ալեքսանդր Օգանեզովը եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, փոխանցում է News.am-ը:

Ինչպե՞ս է GQ-ն «յուրաքանչյուր տարի գտնում 150 մարդու, որոնք ամեն օր փոխում են մեր կյանքը։ Ուզեք թե չունեք, հենց նրանք են որոշում, թե ինչպիսին կլինի վաղվա օրը»։

Ահա այսպես են պարբերականում բնութագրվում մեր հայրենակիցները.

«Ոչ ձանձրալի դասականության» եւ «Մեծ օպերայի» հաղորդավարուհին «Մյուլերի ավտոմեքենայով» նոր՝ ավելի ժամանակակից ենթատեքստով է «սկսել գործել»։ Դա միայն ամրություն է հաղորդել մաեստրո Սպիվակովի կնոջ՝ առանց այն էլ աննկուն պատվանդանին։ Բայց, իհարկե, ոչ միասնական «Գոգոլ կենտրոնով»՝ LVMH-ի սեփականատեր Բերնար Արնոյի ֆորտեպիանոյի համերգները Երաժշտության տանը չեն հիասթափեցնի։

Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար՝ Պիտերից ամենախարիզմատիկ ռեստորանատերն իր ապագան տեսավ Պատից այն կողմ՝ Բեռլինի կենտրոնում բացելով Mine ռեստորանը։ Այնտեղ ղեկավար է դարձել Մնացականովի որդին՝ Միխայիլը։ Սակայն կեղծելու կարիք չկա. նրա «Խցանները» (Մոսկվայում եւ Պիտերում) շարունակում են մեզ ուրախացնել, իսկ Սանկտ Պետերբուրգում Jerome-ն աննկատելի կերպով դարձավ քաղաքի լավագույն հաստատություններից մեկը։

Երբ Լամբերտը դուրս եկավ Օգանեզովի եւ Գլեն Բալիսի հետ համատեղ նախագծից, վերջինների գործերն ավելի հաջող ընթացք ստացան։ Դրա վառ ապացույցն է նրանց՝ հաջողությամբ պսակված Cutfish-ը։ Ի դեպ, առանց Cutfish-ի էլ պարզ էր, որ Օգանեզովը ռեստորանային գործում հանճար է։ Նրա Mi Piace եւ «Չայխոնա № 1»-ը դրա վառ ապացույցն են։

Ձեռներեց, բարերար եւ «Սկոլկովո»-ի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը միջազգային Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակի համահիմնադիրներից է։ Մրցանակը տրվում է մարդկանց, որոնք ցանկանում են փոխել աշխարհը։

Scroll Up