«Սփյուռք» ամառային դպրոցի ռուսախոս աշակերտները սովորում են Մայրենին
Արդեն մեկ շաբաթ է՝ ԵՊՀ-ում «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում մեկնարկել է Հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Ռուսախոսների խմբում մայրենին յուրացնելու տրամադրվածությունը բավականին բարձր է: Առաջին դասը մասնակիցները սկսեցին Մեսրոպյան այբուբենի ստեղծման պատմության հետ մասին լսելով և սովորելով: Այնուհետև տարբերակեցին գրաբարը միջին հայերենից և աշխարհաբարից, սովորեցին հայերենի ձայնավորները: Մասնակիցները տեսականըլսելուց և յուրացնելուց հետո անցած գործնական հատվածին՝ ընթերցելով հայերեն փոքրիկ պատմվածքներ:
Երկրորդ օրը դասը սկսվեց նախորդ օրվա Եռաբլուր և Ծիծեռնակաբերդ այցի մասին մասնակիցների տպավորությունների մասին կիսվելով: Այնուհետև տնային հանձնարարությունները ստուգելուց և սխալները ուղղելուց հետո՝ դասախոս Շաբոյանը մասնակիցներին բացատրեց հայերենի բաղաձայննները, որը յուրացնելուց հետո ուսանողներն անցան առած-ասացվածքներ սովորելուն:
Օրվա երկրորդ մասում արդեն մասնակիցները և կամավորները մասնակցեցին Ազատության հրապարակում տեղի ունեցող միջոցառումներն:
Երրորդ օրը մասնակիցները սովորեցին օժանդակ բայերը և դրանց կիրառությանը: Սովորած բառապաշարին ավելացան տարբեր մասնագիտությունների անունները:
Մասնագիտական դասերից հետո ծրագրի մասնակիցները ճանաչողական այց կատարեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան կենտրոնի ստեղծման պատմությանը, ծավալած գործունեությանը,և ամենակարևորը շփվեցին իրենց հասակակիցների հետ, հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող և հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Շաբաթվա վերջին օրը դասի մասնակիցները սովորեցին անկանոն բայերը, «յ» ձայնակապը և թեստային տարբերակով կատարեցին հանձնարարություններ: Շաբաթվա վերջին դասն ավարտեցին ամբողջ շաբաթվա ընթացքում սովորած նյութերի կրկնությամբ և ևս մեկ անգամ ստացված գիտելիքները ամրապնդելով:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Կարինե Կիրակոսյան