«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակակիրները կհյուրընկալվեն ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունիսի 29-ին, ժամը՝ 12:30-ին ՀՀ սփյուռքի նախարար, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի կազմկոմտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը կհանդիպի «Նաիրի» փառատոնի մրացանակակիրներին:
Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր մրցանակակիրներ Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Ալինա Փահլևանյանը, Վլադիլեն Բալյանը, Բարսեղ Թումանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Մեդեա Աբրահամյանը, Գագիկ Հախվերդյանը, Անժելա Աթաբեկյանը: