Տեղի կունենա «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 26-ին, ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի կունենա Հրազդան Թոքմաջյանի «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը (հասցեն՝ Մելիք-Ադամյան 2/2):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդուինների միջավայրում ապրած հայերին:

Նուրհան Պալյանի լուսանկարների վրա հիմնված այս պատկերագիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ապրած անմարդկային չարչարանքների, օտարացման և ազգային ինքնության կորստի, համազգային մեծ տառապանքի վերաբերյալ փաստեր, աղբյուրագիտական նշանակություն ունեցող հուշագրություններ:

Դեր Զորին նվիրված նկարաշարն ամբողջությամբ ներկայացվում է առաջին անգամ, որը հավաքագրել և հրատարակության է պատրաստել ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանը:

Scroll Up