Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել և հետ շպրտվել՝ տալով առնվազն 4 զոհ. ԱՀ ՊՆ

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը:
Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո: