ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/IMG_7122.jpg)
Հունիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին ու կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: