«Սայաթ-Նովա» փառատոնը կﬕավորի հայ և վրացի երաժիշտներին

Բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի անունը կրող «Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի կﬔկնարկի հունիսի 16-ին Թբիլիսիում և կեզրափակվի հունիսի 18-ին Երևանում:

Փառատոնի մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ﬕջոցառման կազմակերպիչները: «Նպատակը հայկական երաժշտարվեստը, ﬔր հարուստ ժառանգությունը հանրությանը ներկայացնելն ու այն պահպանելն է: Փառատոնի բացումը տեղի կունենա Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, և այն հնարավորություն կտա աշխուժացնել եկեղեցու առօրյան»,-«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Music of Armenia»-ի ներկայացուցիչ Հասﬕկ Մովսիսյանը: Նրա խոսքով` իրենք հայկական տարբեր երաժշտական անսամբլներից ընտրել են երաժիշտների, որոնք Վրաստանում տեղի ﬕ քանի երաժիշտների հետ համատեղ կներկայացնեն ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ` այլ հայ աշուղների ստեղծագործություններ:

 «Փորձում ենք բանակցել նաև Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որպեսզի հետագայում փառատոնն իրականացվի նաև Ջավախքում և Վրաստանի այլ քաղաքներում»,-շեշտեց Մովսիսյանը: Հայաստանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նինո Ապտիաուռին ընդգծեց, որ իր համար շատ ուրախալի է, որ կա նման փառատոն, որ այն կրում է ﬔծ աշուղի, բանաստեղծի անունը: Ըստ նրա` Սայաթ-Նովան հայ-վրացական ﬕասնության խորհրդանիշն է և ﬕջոցառումը կարող է էլ ավելի լավացնել երկու երկրների փոխհարաբերությունները:

Փառատոնին կմասնակցեն հայ և վրացի երաժիշտներ:

Երևանում հունիսի 17-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում ելույթ կունենա «Ջնար» անսամբլը, հունիսի 18-ին «Մեգերյան Կարպետ»-ում հաﬔրգային ծրագրով հանդես կգա «Սայաթ- Նովա» անսամբլը:

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ Music of Armenia-ի նախաձեռնությամբ:

Scroll Up