Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ,  տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up