Ընթերցման տոնը Հրանտ Դինք վարժարանում

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանում առաջին դասարանցիները մեծ խանդավառությամբ մասնակցեցին Ընթերցման տոնին՝դասվար Ժաննա Մելքոնյանի նախաձեռնությամբ։ Դպրոցականները մեծ հպարտությամբ բարբառեցին ու դրվատեցին Մեսրոպաշունչ այբուբենը։ Անսահման էր ծնողների ուրախությունը,երբ լսեցին իրենց զավակների հայաբառ ելույթը։ Չէ՞ որ իրենց զավակների մեջ արդեն ապրում է հրաշալիքներից մեկը՝ հայոց սուրբ այբուբենը, որն իրենց ինքնության ամենամեծ դրոշմն է։ Տոնի ավարտին դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանն ու հոգաբարձու Արտո Հորոզօղլուն սաներին հանձնեցին գրքեր և հուշանվերներ։