Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 6 մարզիկ

Այս տարի աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Առաջնությանը կմասնակցեն Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ): Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Առաջնությունը կկայանա հունիսի 15-23-ը: