Գագիկ Գինոսյանը Ստեփանակերտում ազգային պարերի բաց դաս է ացկացնելու

Հունիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպվելու է ազգային պարերի բաց դաս:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է «Արցախ»  ազգագրական  պարերի    համույթի    անդամ,  պարուսույց  Թամար   Սարգսյանը:

Նա  տեղեկացրել է, որ    ազգային պարերի բաց դասն  անց  է  կացվելու   «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի  կողմից:

«Գագիկ  Գինոսյանի  այցի   հիմնական  առաքելությունն  այն է,  որպեսզի  Արցախի  պարուսույցներին  ու  պարասերներին  հասու    դարձնի  հայկական    ավանդական  պարերի      խորհուրդը, իմաստն  ու  կարևորությունը   և սովորեցնի  պարաքայլերի  ձևերն  ու  հմտությունները: Մենք     վստահ  ենք՝  Արցախում   շուտով  ազգային  երգն    ու  պարն   էլ  ավելի     մասսայական  է  դառնալու»,-նշել   է    Թ.  Գրիգորյանը:

 

Scroll Up