«Քեզ եմ երգելու» երգի շնորհանդես «Սինեմա սթար» կինոթատրոնում

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ ս.թ. հունիսի 2-ին, ժամը` 13:00-ին, «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ելույթ կունենան Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը։

Նախաձեռնությանն աջակցել են հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։

«Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։

sibil

Scroll Up