Հայաստանի 10 շախմատիստներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում

Մինսկում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 10-ը մեկնարկել են հաղթանակով:

Առաջին տուրում հաղթել են՝ Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Գեւորգ Հարությունյանը:

Գաբրիել Սարգսյանը եւ պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանն ու Դավիթ Միրզոյանը մեկնարկել են ոչ ոքիով, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտությամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության ու Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու է 22 մասնակից:

Մրցաշարի խաղային օրերն են՝ մայիսի 30-ից հունիսի 3-ը ու հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը կսկսվի Երեւանի ժամանակով 12:00-ին:]

Scroll Up