Հասարակական գործիչ Արմեն Մխսյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Երախտագիտության» մեդալով

Ինչպես «Հայերն այսօր»-ին ԱՄՆ-ից տեղեկացնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, գնահատելով հայտնի հասարակական գործիչ Արմեն Մխսյանի բազմամյա, արդյունավետ նվիրվածությունը համայնքին, եկեղեցուն ու ծառայելու զորավոր ներուժը, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման ուղղությամբ նշանակալի ավանդի համար ՝ «Երախտագիտության» մեդալ է շնորհել։
Շքանշանը հանձնել է Հարավային Կալիֆորնիայի Առաջնորդական փոխանորդ, Սբ. Հովհաննու Կարապետ եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տեր Մանուկ ավագ քահանա Մարգարյանը։ Տեր հայրն օրհնության խոսքում ջերմորեն շնորհավորել է մեծարյալին և հույս հայտնել, որ նրա խանդավառող օրինակը պիտի վարակի շատերին՝ ի սեր Հայաստանի Հանրապետության և Առաքելահաստատ Մայր Եկեղեցու։