ՀՀ պատանի 16 լողորդ կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը

PanARMENIAN.Net-ի տեղեկացմամբ, Մայիսի 27-28-ին Թբիլիսիում կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը տեղեկացրել է, որ Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ և 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:
Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:Հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանում ներկայացված է լինելու չորս լողորդով: