ՊԲ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ է կրել. տեսանյութ

Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև: