Հայկական տարազներով բրենդային տիկնիկներ՝ Արցախից

Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ:

«Արցախպրես»-ի    թղթակցի     հետ  զրույցում   տիկնիկներ   պատրաստող  Սյուզին    և  Լուսինեն       ասել   են,   որ  իրենք  տիկնիկ  պատրաստելու   գործով  զբաղվել  են  իրարից  անկախ. ծանոթանալուց  հետո  են  որոշել  միասին աշխատել:

«Արդեն  2  տարի  է, ինչ  ես  և  Լուսինեն    ճանաչում  ենք  միմյանց: Մեզ  իրար  հետ   կապել  է    նույն   գործով  զբաղվելը.  երկուսիս   հոբբին  էլ  տիկնիկներ   պատրաստելն  է: Մեր      գործն  էլ     հետագայում  վեր  է   ածվել   յուրօրինակ    բրենդի:

Ես  տիկնիկ  պատրաստելու     գործում     մասնագիտական  կրթություն  չունեմ.  տիկնիկ   պատրաստելը    սովորել  եմ   տատիկիցս:  Մենք  հավաքածուներ  ենք   ստեղծում՝ կապված    որևէ  առիթի  հետ:  Տարեմուտի    մեր  առաջին  հավաքածուն  միայն  Ամանորին  էր    վերաբերում: Այս  անգամ  էլ  որոշել  ենք  հայկական  ազգային  տարազով  տիկնիկներ   պատրաստել: Տիկնիկների  շորիկների  նախշազարդերը  համապատասխանեցրել  ենք  հայկական  տարազների  երանգներին: Մենք  շատ  կապված ենք  մեր   տիկնիկների  հետ  և  նրանցից    դժվարությամբ  ենք  բաժանվում:  Մեր   տիկնիկները  կրում  են  միայն   հայկական  անուններ՝  Նանե,   Նարե, Սաթեն, Արփի, Գոհար  և  այլն:  Շատերն  են  սիրում  ու  գնահատում   ձեռքի  աշխատանքը  և   հաճույքով  էլ այն  գնում  են:  Մենք   սիրում  ենք  նաև   մեր  տիկնիկները   մեր մտերիմներին նվիրել:

Երազում   ենք   ունենալ   տիկնիկներ  պատրաստելու     դպրոց-արհեստանոց, որտեղ   շատերը   կսովորեն       հայկական   բրենդային  տիկնիկներ     պատրաստելու  գործը: Մենք   ցանկանում  ենք    աշխարհին  ներկայանալ    հայկական  տիկնիկների   հավաքածուներով»,-ասել է  Սյուզին:

Լուսինե  Պետրոսյանն  էլ  խոստովանել  է, որ    ինքն     ընդհանրապես   տիկնիկ  պատրաստելու փորձ չուներ.   Սյուզիի  հետ  համագործակցելու    ժամանակ    է    այն    սովորել:

«Մեկ տիկնիկ պատրաստելու   համար   մոտ    3  ժամ  աշխատում  ենք: Գործն  այնքան  էլ   բարդ   չէ,  բայց  մեծ  ուշադրություն  և   ջանք  են  պահանջվում  մեզնից:  Ընկերուհիներով  ձգտում    ենք  օգտագործել  միայն բնական  հումքից կտորներ,  թելեր,  լցոնանյութեր, որը     մեզ   միշտ   չի  հաջողվում:

Այս  տարվա    մայիսի  9-ին  մենք   մասնակցել   Շուշիում կազմակերպվածցուցահանդեսին: Շատերն  էին  հետաքրքրված  մեր  տիկնիկներով. կային  հետաքրքիր  արձագանքներ:  Ընդունում  ենք  նաև  անհատական  պատվերներ: Կարծում  ենք, որ մեր  տիկնիկները   մշակութային  կյանքում   իրենց   ուրույն տեղն  ու  դերը  կունենան: Հորդորում  ենք  դեռահասներին  ու  երիտասարդներին, որ   ոչ  թե  կախվածություն   ունենան   համակարգչից, այլ  մեզ  նման   զբաղվեն   ձեռքի  աշխատանքով. չէ՞-որ  դրանք   էլ  արվեստի   յուրօրինակ տեսակներ  են:

Աղջիկ    երեխաների  ամենասիրած   խաղալիքը     տիկնիկն  է: Ես  էլ  եմ  մանկուց    սիրել  տիկնիկով   խաղալը: Ուրախ եմ, որ    այսօր   էլ   ուրիշ երեխաներ   են   խաղում    իմ  ու  Սյուզիի  պատրաստած      տիկնիկներով: Մենք   ոգևորված  և հպարտ  ենք   մեր      աշխատանքով»,-մասնավորապես  ասել է   Լուսինեն:

Scroll Up