«Եվրատեսիլ 2017». Արծվիկը եզրափակիչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, ըստ որի՝ որոշվեց եզրափակիչում մասնակիցների ելույթների հերթականությունը:
Այսպիսով, Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգի առաջին հատվածում՝ 5-րդ համարի ներքո: