Մոսկվայի «Հայորդյաց տանը» կայացավ «Մաշտոցից մինչև Նարեկացի» խորագրով միջոցառումը

Ապրիլի 30-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» հայոց պատմության ուսուցչուհի Աննա Թումանյանի՝ ավագ տարիքային խմբի առաջին դասարանի սաները ներկայացան «Մաշտոցից մինչև Նարեկացի» խորագրով միջոցառմամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, միջոցառման հեղինակ Աննա Թումանյանն ասես թատերականացված դասի միջոցով ներկայացրեց հայոց պատմության կարևորագույն ժամանակահատվածներից մեկի՝ աստվածատուր այբուբենի ստեղծումը, Մեսրոպ Մաշտոցի դիմավորումը և ժողովրդի ցնծությունը։

Հանդիսատեսին այդուհետև ներկայացվեց մագաղաթների ստեղծման անհրաժեշտությունը, պատմիչների կրած դժվարությունները և դրանց փրկության համար անձնազոհության պատրաստակամությունը։ Պատմիչների դերակատարների շուրթերով փոխանցվեց, թե ինչ դժվարին, ծախսատար և ժամանակատար էր մեկ գրքի ստեղծումը, որը, հաճախ, հնարավոր է եղել կյանքի կոչել ամբողջ գյուղի նվիրատվության և խնայողության շնորհիվ։ Եվ ինչ դժվարությամբ որ ստեղծվել են մագաղաթները, նույն դժվարությամբ էլ դրանք պահպանվել, գերությունից փրկվել, երբեմն թաղվել և երկրորդ կյանք են ստացել՝ հասնելով մեր օրեր և դառնալով անցյալի խոսուն և աղաղակող վկաները։

Աննա Թումանյանը ռեժիսորական դիպուկ լուծումների միջոցով նաև Գրիգոր Նարեկացու և ներկա սենդի դերակատար-ներկայացուցիչների միջև երկխոսությունէր ստեղծել, որը նաև ներկաների համար յուրօրինակ հոգևոր դասէր։

«Շնորհակալություն Աննա Թումանյանին, ում շնորհիվ այսօր մենք տեսանք մեր ազգի, մեր եկեղեցու նվիրական արժեքները, մեր վարդապետների, կաթողիկոսների սուրբ ու նվիրական գործը։Տեսանք այն հավատն ու ոգին, որն ունեցել է մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ ուայն նախանձախնդրությունը, որով նվիրվել է գրքին։ Մեր տաղանդավոր սաների այս գեղեցիկ դասը ուղերձ  է ամենքիս, որ պահենք ու պահանենք մեր ունեցածը։ Միաժամանակ Սրբազան Հոր օրհնությունն եմ փոխանցում բոլորիդ, որպեսզի այն ուղեկցի ձեզ, որ կարողանաք ապրել ինչպես մեր ազգանվեր նախնիները և լինեք մեր սուրբ եկեղեցու արժանավոր զավակներ»,- միջոցառման ավարտին դիմելով ներկաներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին կատարումներ Լենա Բեգլարյանի և Արմինե Մարտիրոսյանի նվագակցությամբ, իսկ դեկորացիաները ստեղծել էր ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատյանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13

Scroll Up