Շարունակվում է «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժումը

Ապրիլի 25-ին՝ մեր կազմակերպած «Մաքրության ակցիայից» 3 օր անց, մենք նորից գնացինք Հաղթանակի զբոսայգի, որտեղ այս անգամ էլ մեզ համար բավականին գործ էր հավաքվել։
«Մայր-Հայաստան» հուշարձանի տարածքում այս գարնանը մենք 4 «աշխատանքային դեսանտ» ենք իրականացրել, և մեր նախագիծն այս վայրում և այս փուլում համարում ենք ավարտված։
Հուսով ենք, որ զբոսայգու այցելուները կսովորեն աղբը նետել մոտակա աղբամանները, և մենք ստիպված չենք լինել նորից ու նորից գալու այստեղ։
Երևանում բավականին տեղեր կան, որտեղ մենք ուզում ենք հասնել։
Նախաձեռնության հեղինակ՝ Նաիրա Ավետիսյան