Տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/վերապրած.jpg)
Ապրիլի 21-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները կներկայացնեն հայրենադարձները: