Զինվորների երգը դիրքերում՝ Շուշան Պետրոսյանի հետ.տեսանյութ,լուսանկարներ

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր, Մարտակերտի պատվավոր քաղաքացի Շուշան Պետրոսյանն Արցախ էր մեկնել՝ ապրիլի 10-ին մասնակցելու Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցի միջոցառմանը: Շուշան Պետրոսյանը եղել է նաև դիրքերում, զրուցել է զինվորների հետ և լուսանկարվել: Այնուհետև զինվորները երգչուհու հետ կատարել են «Երազ իմ երկիր» երգը:
Տեսանյութը և լուսանկարները` Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի: