Պարարշավ՝ նվիրված Ավետման տոնին

«Կարին» ՀԿ-ի, նրանից սերված մի շարք պարի խմբերի և «Զուռնաչի բենդ»-ի նախաձեռնությամբ սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ կազմակերպվում է պարարշավ, որը մեկնարկելու է ապրիլի 7-ին, ժամը՝ 18։00-ին, Մարգարյան հիվանդանոցին հարող տարածքից։ Այնտեղ միջոցառման մասնակիցները մայրության բերկրանքին սպասող և այն արդեն ապրած մայրերի համար կկատարեն «Արի իմ սոխակ» օրորոցայինը, որից հետո երգ ու պարով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ:
Այսպիսի նախաձեռնություն կազմակերպվել էր նաև նախորդ տարի՝ Մարտի 8-ին՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։