Բրիտանական «BBC Wordwide» կոմերցիոն ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/IMG_0376.jpg)
Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանն ընդունեցին Բրիտանական «BBC Wordwide» կոմերցիոն ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ստանովկինին, ով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով երկօրյա սեմինար էր անցկացրել «Ռազմավարական հաղորդակցություն և զբոսաշրջային բրենդ» թեմայով:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, քննարկվեցին Հայաստանում տուրիզմի զարգացման, ներդրումների ներգրավման, երկրի բրենդի ձևավորման գործընթացում Հայկական սփյուռքի դերակատարության և միջազգային գլոբալ տեղեկատվական հարթակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հետ կապված հարցեր:
Սերգեյ Ստանովկինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց տարածաշրջանի տարբեր երկրների հետ աշխատանքի փորձն ու արդյունքները և առաջարկեց համագործակցել՝ Հայաստանի մրցակցային առավելությունները պատշաճ ներկայացնելով BBC հեռուստաընկերության բազմամիլիոն լսարանին: