ՀՀ ԿԲ-ն նոր հուշադրամներ է շրջանառության մեջ դրել

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 30-ից շրջանառության մեջ է դրել տարբեր քաշի և տրամագծի «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հուշադրամների դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ պատկերված են Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակըԷդուարդ Կուրղինյանն է, հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):