«Զբոսաշրջության զարգազման հիմնադրամ»-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ 2017 թվականի մայիսի 7-ին Ծաղկաձոր քաղաքում կազմակերպում է Հայկական կոնյակի փառատոն:
Ինչպես
«Հայերն այսօր»-ին հայտնում են Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, փառատոնին մասնակցության համար հրավիրվում են հայաստանյան կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված և շահագրգռված են Հայկական կոնյակի միջազգային ճանաչելության բարձրացման, ավանդական և նոր շուկաներում Հայկական կոնյակի հանրայնացման հարցում:
Մասնակցության և հարցերի համար բոլոր հետաքրքրվող և մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են դիմել «Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամ» (հասցե՝ Եզնիկ Կողբացի 53, 0002 Երևան ):