Պատմական Խարբերդ նահանգում հայտնաբերված նկարազարդ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարվա պատմություն ունի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/kabartma.jpg)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ) նահանգում հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ, ունի 4.000 տարվա վաղեմություն, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական arkeolojihaber.net-ը:
Դեռևս անցյալ տարվա մայիսին հնագետների կողմից հայտնաբերված ժայռաբեկորը տարվել էր Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության:
Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է:
Տեղի հնագետները պնդում են, որ նման նկարազարդումներով սրբատաշ քարեր հանդիպում են միայն Փոքր Ասիայի և Միջագետքի տարածքներում: