«Խոսում ենք հայերեն». հանդիպումների շարք Սանկտ-Պետերբուրգում

ՌԴ Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանի շրջանավարտների հայկական ակումբը «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Խոսում ենք հայերեն» հանդիպումների շարքը, որի նպատակը Սանկտ-Պետերբուրգում բնակվող հայ երիտասարդներին հայոց լեզվի, պատմության, հայկական մշակույթի և Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն է, ինչպես նաև հայոց լեզվի պահպանումը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանի շրջանավարտների հայկական ակումբի ղեկավար Խաչիկ Սողոմոնյանը, հանդիպումներն անցկացվում են միայն հայերենով, դասախոսություն-քննարկում ձևաչափով։
Մարտի 18-ին կայանալիք հանդիպմանը նախատեսված է «Սինգապուրի հրաշքը, գաղտնիքներ և բացահայտումներ. հայերը Սինգապուրում» թեմայով քննարկումը։
%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b61
Scroll Up