Արցախի ներկայացուցիչն առաջին անգամ կմասնակցի գեղեցկության և նորաձեւության մրցույթին

Արցախի Հանրապետությունն առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World գեղեցկության և նորաձեւության մրցույթում կներկայացնի մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը:
«Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Արցախի Հանրապետությունը: Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շուշան Երիցյանը: