«Կարդում ենք միասին». ՀՀ սփյուռքի նախարարության նոր հաղորդաշարը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկեց «Կարդում ենք միասին» հաղորդաշարը, որն իրականացվում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և ցուցադրվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Սփյուռքի ժամ» ծրագրի շրջանակներում:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հաղորդաշարի նպատակն է մեծարել հայ գրականության դասականներին, խոնարհվել նրանց հիշատակի առաջ, ինչպես նաև պահպանել ու տարածել նրանց ստեղծագործությունները:
Ներկայացվող տեսանյութում միասին «կարդում» են Գևորգ Կռոյանը (ՌԴ), Հայկ Լեփեջյանը (Ավստրալիա), Սևակ Հակոբյանը (Լիբանան), Համիկ Ալեքսանդրյանը (Իրան), Արազ Դունկյանը (Սիրիա), Տիգրան Հովհաննիսյանը (ՌԴ), Շողիկ Փահլևանյանը (ՌԴ), Սեդա Խաչատրյանը (ՌԴ):