Օստենդի հայ համայնքը կհյուրընկալի Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/A8man-Avetisjan1.jpg)
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Բելգիայի Օստենդ քաղաքի «Արագած» մշակութային միության տարածած հաղորդագրությունը.
-Մեր հայրենիքը քառօրյա պատերազմ ապրեց..
Մեր քաջ տղաները չնահանջեցին և մինչև վերջին շունչը արյան գնով պայքարեցին` պահպանելով մեր սահմանները: Ցավոք, ունեցանք նաև զոհեր և վիրավորներ: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը փորձում են հնարավորինս անել, որպեսզի օգնության ձեռք մեկնեն զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին:
Հունվար ամսին Բելգիա էր ժամանել 19-ամյա Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանը, ձախ ոտքի ստորին հատվածի պրոթեզավորման նպատակով: Պրոթեզավորումն անցել է բարեհաջող, ինչի համար շատ ուրախ ենք: Արմանն ընտանիքի միակ զավակն է և մայրիկի հետ բնակվում է (վարձով) Արարատում:
Շաբաթ օրը` մարտի 4-ին, ժամը` 10:00-ին, «Արագած» մշակութային միությունը կհյուրընկալի Արմանին Օստենդ քաղաքում: Նախատեսված է հանդիպում մեր դպրոցի սաների և բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան հանդիպել մերօրյա հերոսին:
Մենք մեր ուժերի ներածին չափով պարտավոր ենք օգնության ձեռք մեկնելու նրանց:
Խնդրում ենք պասիվ չլինել և այցի գալ մեր հերոսին, ով մարտի 10-ին վերադառնում է Հայաստան:
Սպասում ենք:
Հասցե`
Kanunnik Louis Colensstraat 7
8400 Oostende
Հարգանքներով` Արագած մշակութային միություն