Սերժ Սարգսյանը Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցության հարցն ու Արցախի իրավիճակը
Մարտի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմին:
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցն ու Արցախի իրավիճակը: Թերթի տվյալով` հանդիպման արդյունքում ներդրումային համաձայնագրեր են ստորագրվելու:
Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կանցկացվի երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում: