Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին «Իմ քաղցր լեզու» շարադրությունների մրցույթին

Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն անմասն չմնացին Սփյուռքի նախարարության կողմից հայտարարած շարադրությունների մրցույթին: Հելենան, Խաչիկը, Ռոբերտը, Արթուրը և Պաբլոն իրենց շարադրությունները ներկայացրեցին մեծագույն հաճույքով:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից, Հելենան և Խաչիկը նաև Միսլատայի Ռադիոյի «Հայկական ժամի» հյուրերն են եղել, որտեղ էլ հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց գրած շարադրությունները ռադիոունկնդիրներին:
Ստորև ներկայացնում ենք երեխաների գրած շարադրությունները.