Տեղի կունենա Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը

Նոյեմբերի 21-ին ժամը 12:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը: Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ դոկտոր Հարություն Սամուելյանը (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, Էրեբունի սրահ):

Համաժողովին կմասնակցեն Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Կքննարկվեն Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման միտումներին և մարտահրավերներին վերաբերող խնդիրներ:

Scroll Up