«Մանկական Եվրատեսիլ». Մոնիկա Ավանեսյանը ներկայացրել է «Choco Factory» երգի հոլովակը

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 30-ին, Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը՝ «Choco Factory»երգով: Երգի տեսահոլովակն արդեն համացանցում է:

Հայաստանը պատանեկան այս մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 երկիր:

1. Հայաստան – Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»

2. Բելառուս – Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»

3. Վրաստան – Սմայլ Շոփ, «Give your smile»

4. Մոլդովա – Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»

5. Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»

6. Մալթա – Գայա Կոչի, «The Start»

7. Նիդերլանդներ – Միլենե եւ Ռոզանե, «Double Me»

8. Ռուսաստան – Դայանա Կիրիլովա, «Dream on»

9. Սան Մարինո – Միշելե Պերնիոլա, «O-o-O Sole intorno a me»

10. Շվեդիա – Էլիաս, «Det är dit vi ska»

11. Ուկրաինա – Սոֆիա Տարասովա, «We Are One»

12. Ադրբեջան – Ռուստամ Քարիմով, «Me And My Guitar»

NEWS.am STYLE

Scroll Up