Ուզբեկստանի Նախագահը պարգևատրել է հայկական համայնքի գործիչներ Գեորգի Սահակովին և Մարտին Սեթյանին

2017թ. հունվարի 24-ին Ուզբեկստանում մեծ շուքով նշվում էր Միջազգային մշակույթի հանրապե­տական կենտրոնի 25-ամյակը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»ը՝ տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Ուզբեկս­տա­նի հայկական ազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչները։ Հանդիսությունն սկսվեց Ուզբեկստանի Հանրապետության Նախագահ Շ. Միրզիևի ողջերթի խոսքով, ապա Նախագահն անձամբ պարգևներ հանձնեց ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մի շարք ներկայացուցիչների։ Նրանց թվում էին նաև «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր, մեր հայրենակից Գեորգի Սահակովը, ով պարգևատրվեց «Շուխրատ» մեդալով, և Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մարտին Սեթյանը: Վերջինիս Ուզբեկստանի նախագահը արժեքավոր նվեր և շնորհակալագիր հանձնեց:

Անշուշտ, յուրաքանչյուր մարդու կյանքում շատ մեծ իրադարձություն է պետական պարգև և այլ նվերներ ստանալը, մասնավորապես երկրի նորընտիր նախագահից: Սակայն պակաս նշանակալից չէր նաև այն հարցերի շրջանակը, որ քննարկեցին մեր հայրենակիցները նախագահ Շ. Միրզիևի հետ։ Դրանք վերաբերում էին ազգային ինքնության և մշակույթի պահպանությանը։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեց «Էրեբունի» հայկական համույթը: Մեր հայրենակիցների ելույթը ճանաչվեց որպես լավագույն ազգային պար:

%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b62%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b64 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b65%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b67 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b68%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b69 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b610

Scroll Up