ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/12-5.jpg)
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: