ՀՀ Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը հանդիպել է Աստանայի հայ գործարարների հետ

Հունվարի 20-ին Ղազախստանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի հանդիպումը Աստանայի հայ գործարարների հետ:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Սահակ Սալումյանը, համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ։
Մհեր Տերտերյանն այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ արդյունավետ և կարևոր քննարկում էր։ Վստահ եմ, որ այն դառնալու է Հայաստան-Սփյուռք գործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկ»։