Հայկական փլավ՝ բրնձով եւ սպանախով. The Washington Post-ի առաջարկած բաղադրատոմսը

Խոհարարներն ու գուրմանները բրնձով տարատեսակ ուտեստներ են պատրաստել ու համտեսել, բայց The Washington Post-ի թղթակիցներից Ջոն Յոնանը առաջարկում է յուրահատուկ բաղադրատոմս՝ բրնձով փլավ՝ հայկական ձեւով։
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է բուսական յուղի մեջ 8-10 րոպե տապակել սոխն ու սխտորը։ Այնուհետեւ պետք է ավելացնել բրինձն ու կտրատված սամիթը՝ լցնելով բուսական արգանակ, կիտրոնի հյութ եւ աղ։ Ստացված զանգվածը լավ խառնելուց եւ եռման աստիճանի բերելուց հետո հարկավոր է ավելացնել սպանախը։
Հիմնական գործողություններն անելուց հետո մաքուր սրբիչով պետք է ծածկել թավան եւ փակել այն՝ եփելով եւս 20 րոպե (մինչեւ հեղուկը կներծծվի)։ Հաջորդիվ կարելի է արդեն ավելացնել քերած պանիր (առաջարկվում է այծի եւ ոչխարի կաթով պատրաստված), մանրացված մաղադանոս եւ պղպեղ՝ ըստ ճաշակի։
Կրկին անհրաժեշտ է ծածկել թավան (բայց այս անգամ առանց սրբիչի) եւ թույլ տալ, որ բրինձը մի քիչ «հանգստանա», իսկ պանիրը՝ հալվի։ Ուտեստը պատրաստ է։ Կարելի է մատուցել՝ մակերեսին լցնելով բոված ընկույզ եւ նուշ, գրում է Արցախպրեսը։