Մեկնարկում է ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը
Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության 2013-2014 թվականների ծրագիրը մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից:
Ծրագիրը նպաստելու է Ավստրալիայի հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդմանն ու զարգացմանը, Ավստրալիայի հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը, Հայաստանի և Սփյուռքի միջև միջհամայնքային կապերի ընդլայնմանը, տարածաշրջանում Հայաստանից և հայաշատ համայնքներից տարբեր ստեղծագործական խմբերի, համույթների, անհատ կատարողների այցելությունների կազմակերպմանը, համայնքի և Հայաստանի դպրոցների քույրացմանը:
Ծրագրի շրջանակներում համայնքի հետ հանդիպելու, ինչպես նաև բարեգործական համերգներով հանդես գալու նպատակով Ավստրալիա կմեկնեն ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո), երգչուհի Սոնա Շահգելդյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը և դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը:
Նոյեմբերի 23-ին տեղի կունենա առաջին համերգը Սիդնեյում, երկրորդը` նոյեմբերի 30-ին` Մելբուռնում: