Հայկական մշակութային միջոցառում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

Հունվարի 7-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Դոմինիկյան Հայրերի սրահում՝ հայկական խաչքար-պուրակի հարևանությամբ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակին: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, արվեստի և գիտության գործիչներ և հայկական մշակույթով հետաքրքրված հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառման հանդիսավոր բացման արարողության ընթացքում բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, պրոֆեսոր Արա Սայեղը, Կարեն Շահումյանը և Վրոցլավի Դոմինիկյան Եկեղեցու Հայր Մարեկ Միլավիցկին:

Ցուցահանդես–վաճառքին մասնակցում էին Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լեհաստանում բնակվող տաղանդաշատ նկարիչ Գևորգ Ասլանյանի գեղանկարչությանը, հայ տարբեր հեղինակների ձեռքի աշխատանքներին, համտեսեցին հայկական քաղցրավենիք և ավանդական հայկական լավաշ:

Միջոցառումը ուղեկցվում էր հայկական երաժշտությամբ: Իրենց հիանալի կատարումներով հանդես եկան Սուրեն Խաչատրյանը, Ալլա Հարությունյանը, Գևորգ և Արամ Սայեղները: Միջոցառման կազմակերպիչներն էին պրոֆեսոր Արա Սայեղը, Կարեն Շահումյանը, «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61 %d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b63%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b64%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b65%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b66%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b67 %d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b68

Scroll Up