ՀՀ ժողովրդի ու իշխանության դերը մեծ է Արցախի զարգացման ապահովման հարցում. Արայիկ Հարությունյան

Եթե մենք այսօր ունենք տնտեսական աճի բարձր տեմպեր, աշխատող բյուջե, դա և՛ ՀՀ իշխանության շնորքն է, և՛ նաև ընդդիմության ու ողջ ժողովրդի:

Պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ դեր և մասնակցություն ունեն ՀՀ իշխանություններն Արցախի զարգացման գործում՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ նույնիսկ պատերազմի տարիներին, լինելով ծանր ֆինասական ու տնտեսական վիճակում՝ Հայաստանն առավելագույնս օժանդակություն է ցուցաբերել Արցախին:

«Մեծ է նաև ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դերը, որովհետև երբ հարցը վերաբերում է Արցախին, բոլորը միասնական են: Ինչ վերաբերում է ժողովրդին, միայն կարող եմ երախտապարտ լինել: Մենք մեր միասնությունը և՛ ապրիլին ենք տեսել, և՛ մինչև այդ, և՛ դրանից հետո: Իհարկե, բոլորս էլ հպարտ ենք, որ հայ ենք և որ նման հայրենակիցներ ունենք»,- հավելել է ԼՂՀ վարչապետը:

Scroll Up