Հերթական բարերարությունը Ախալցխայի հոգևոր տեսչության կողմից

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Քրիստոսի սիրո իրագործմանն ու առաքելությանը հավատարիմ, դեկտեմբերի 21-ին հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի և Տեր Թորգոմ քհն. Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Շիմշադյանների ընտանիքին, որը բնակվում է քաղաք Ախալցխայի Վաժափշավելա 52 հասցեում։ Բազմազավակ ընտանիքը ապրում է վարձով։ Ընտանիքի հայրը չունի մշտական աշխատանք։

Ըստ akhaltskha.net-ի՝ այցելեցին նաև քաղաք Ախալցխայի Ջաղելի 18 հասցեում բնակվող Դիասամիձե Էկաի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է անապահով վիճակում։ Հոգևոր Տեսչությունը այս երկու ընտանիքներին տրամադրեց սննդամթերք։

Scroll Up