Թուրքիայի ոստիկանության աշխատակիցը սպանել է ՌԴ դեսպանին

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հարձակման հետևանքով մահացել է:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

Անկարայում զինված անձը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան  Անդրեյ Կառլովի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Անդրեյ Կառլովին սպանողը թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող էր:

Haberler.com-ի փոխանցմամբ` հատուկ գործողության արդյունքում ոչնչացված 22-ամյա տղամարդը Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերում ծառայություն իրականացնող ոստիկան էր, ով 2014 թվականին ավարտել էր Իզմիրի Ռուշթու Ուսալ ոստիկանական դպրոցը:

58411 58412

 

Scroll Up